«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ որպես «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» (Corporación América Airports) միջազգային ընկերության մաս, իր գործունեության առանցքում կարևորում է ոչ միայն ավիացիոն ենթակառուցվածքների զարգացումը, այլև ապագա սերունդների մասնագիտական ներուժի ձևավորումը։
Այս մոտեցման շրջանակում 2023 թվականից ընկերությունը Հայաստանում իրականացնում է «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը:
«Հայաստանի սկսնակ լիդերներ»-ը Էռնեկյան ընտանիքի շարունակական ներդրումային ծրագրերից է Հայաստանի երիտասարդության համար: Այս բազմակողմանի ծրագիրն ընձեռում է մասնագիտական զարգացման հնարավորություններ, ապահովում համապատասխան միջավայր, ներգրավվածություն և միջազգային փորձառություն: