Գլխավոր / Հայաստանի Սկսնակ Լիդերներ ծրագիր / Հայաստանի սկսնակ լիդերներ 2024
Հայաստանի սկսնակ լիդերներ 2024
Մագիստրոսական կրթաթոշակի ծրագիր
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ- ն «Հայաստանի սկսնակ լիդերներ» նախագծով այս անգամ ևս ուսանողների կողքին է՝ կարևորելով կրթությունը։
Եթե 2025-2026 ուսումնական տարում սովորելու ես մագիստրատուրայում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ Ստացիր ուսման վարձի փոխհատուցում «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից։
Ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանողները հետագայում ցանկության դեպքում հնարավորություն կունենան միանալ «Զվարթնոց» օդանավակայանի թիմին։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։
Ծրագրի նկարագրությունը
Մենք հանձն ենք առել ոգեշնչել և հնարավորություն ընձեռել հայ երիտասարդ շրջանավարտներին՝ դառնալու մեր գործարար համայնքի և պետության առաջնորդներ:
Այս նպատակին հասնելու համար երիտասարդ շրջանավարտներին կտրամադրվեն ուսուցման և զարգացման հնարավորություններ՝ նպաստելու նրանց կարիերայի վաղ մեկնարկին և զարգացնելու նրանց ողջ ներուժը, որը կօգնի դառնալ եզակի առաջնորդներ:
Ներգրավվածություն և համապատասխան միջավայրի ստեղծում
Երիտասարդ շրջանավարտների համար հաղորդակցվելու, սովորելու և ոգեշնչվելու միջավայրի ապահովում:
Կրթաթոշակներ կարողությունների զարգացման համար
Սկսնակ լիդերներին կրթաթոշակի տրամադրում՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:
Միջազգային վերապատրաստման փորձառություն
Սովորել գործնականում․ ինտենսիվ վերապատրաստման ծրագիր, որը ներառում է միջազգային առաջադրանքների կատարում Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս ընկերությունում:
Կրթաթոշակի մասին
«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:
Այսպիսով, 10 ուսանող հնարավորություն կունենա շահել կրթաթոշակ, որով կհոգա 2024/25 ուսումնական տարում մագիստրոսական ծրագրի ուսման վարձավճարը Հայաստանի հետևյալ բուհերից մեկում՝
Հայաստանի ամերիկյան համալսարան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
Երևանի պետական համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
Դարձի՛ր 10 հաղթողներից մեկը
Դիմելու ընթացակարգը
Ինչպես դիմել
Թեկնածուները կարող են դիմել մեկ կրթաթոշակի՝ լրացնելով առցանց դիմումի ձևը: Հայտերի ներկայացման ժամկետն է հուլիսի 3-ից օգոստոսի 8-ը:
Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի՝ լրացնելով առցանց դիմումի ձևը: Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 3-ից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 8-ը:
Ներքին հանձնաժողովը կքննի բոլոր դիմումները:
Բոլոր դիմումները քննելու է Ներքին հանձնաժողովը:
Մինչև օգոստոս ամսվա ավարտը բոլոր մասնակիցները էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվեն՝ արդյոք շահել են կրթաթոշակը, թե ոչ:
Մինչև օգոստոս ամսվա ավարտը բոլոր մասնակիցները էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվեն արդյունքների մասին։
Որպես գնահատման վերջնական փուլ՝ Ներքին հանձնաժողովի անդամները անհատական հարցազրույց կանցկացնեն տասը հաղթողների հետ:
Որպես գնահատման վերջնական փուլ՝ Ներքին հանձնաժողովի անդամները անհատական հարցազրույց կանցկացնեն տասը հաղթողների հետ: