Գլխավոր / Հայաստանի շրջանավարտների մասնագիտական զարգացման ծրագիր / Ծրագրի մասին
Հայաստանի շրջանավարտների
մասնագիտական
զարգացման ծրագիր
Ծրագրի առաքելությունը

Հայաստանի շրջանավարտների մասնագիտական զարգացման ծրագիրը նախաձեռնվել է բացահայտելու միջազգային մեծ հեռանկար ունեցող ուսանողներին Հայաստանում: Ընտրված թեկնածուներին Ծրագիրն ապահովում է մասնագիտական փորձ Հայաստանում և դրանից դուրս՝ «Corporación America Airports» միջազգային ցանցի ընկերություններից որևէ մեկում: Այնտեղ փորձ ձեռք բերելուց հետո մասնակիցը վերադառնում է Հայաստան՝ մասնագիտական աճն այստեղ շարունակելու:
Ծրագրի առավելությունները
Ընտրական փուլը հաղթահարած մասնակիցները՝
  • Հաշվառվում և գործնական պրակտիկա են անցնում Զվարթնոց միջազգային օդանավակայանում /Հայաստան/։
  • Աջակցություն տեղափոխության ընթացքում, որն իր մեջ ներառում է՝
  • Մինչև մեկ տարի ժամկետով գործուղվում են Հայատանից դուրս՝ «CAAP» միջազգային ցանցի ընկերություններից որևէ մեկը /Արգենտինա, Բրազիլիա, Էկվադոր, Իտալիա կամ Ուրուգվայ/։
    • Միջազգային թռիչքներ,
    • Վիզայի աջակցություն /այդ թվում՝ վիզայի վճար/,
    • Կացություն միջազգային գործուղման ընթացքում:
  • Վերադառնում են Հայաստան՝ աշխատանքի՝ Ընկերության բիզնես պահանջներին և մասնակցի անհատական զարգացման պլանին համապատասխան։
  • Շարունակական մենթորինգ և մասնագիտական զարգացման հնարավորություններ։
  • Ստանում են մրցունակ վարձատրություն։
Նշում. վերոնշյալ առավելություններից զատ անհատական 
ծախսերը` հանգստի, ուղևորության, անձնական գնումներ
 և այլն, իրականացվում են մասնակցի միջոցներով։