Գլխավոր / Հայաստանի Սկսնակ Լիդերներ ծրագիր / Կրթաթոշակի մասին
Կրթաթոշակի մասին
«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:
Այսպիսով, 10 ուսանող հնարավորություն կունենա շահել կրթաթոշակ, որով կհոգա 2025/26 ուսումնական տարում մագիստրոսական ծրագրի ուսման վարձավճարը Հայաստանի հետևյալ բուհերից մեկում՝
Հայաստանի ամերիկյան համալսարան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
Երևանի պետական համալսարան
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:
Հայաստանի սկսնակ լիդերներ» կրթաթոշակը ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար
հատուկ մշակված ծրագիր է, որի նպատակն է զարկ տալ նրանց կարիերայի վաղ
մեկնարկին և նպաստել նրանց կարողությունների ամբողջական բացահայտմանը՝
դառնալու ապագա լիդերներ մեր գործարար համայնքի և ազգի համար:
Կրթաթոշակին դիմելու համար դիմորդից պահանջվում է ուղարկել
համապատասխան փաստաթղթերի փաթեթը մեկ նամակով՝ risingleadersarmenia@aia-zvartnots.aero էլ փոստին:
Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը։
Կրթաթոշակին դիմելու համար դիմորդից պահանջվում է ներկայացնել հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը՝
Համալսարանի անվանումը, որտեղ դիմորդը պատրաստվում է անցնել մագիստրատուրա;
Համալսարան ընդունված լինելու փաստը հավաստող տեղեկանք կամ վկայական, որը կհաստատի, որ ուսանողն ընդունվելու գործընթացում է;
Համալսարանի անվանումը, որտեղ պատրաստվում եք սովորել մագիստրատուրա;
Մագիստրոսական ծրագրի անվանումը;
Հիմնավորող նամակ, որը պետք է ներառի.
→ Հիմնավորում, թե ինչու եք ցանկանում ստանալ կրթաթոշակը,
→ Որևէ փորձառություն կամ պատմություն, որտեղ հանդես եք եկել որպես լիդեր և/կամ բացատրություն, թե ինչու եք համարում, որ այս հնարավորությունը կօգնի Ձեզ դառնալ ոլորտի առաջնորդ;
Ինքնակենսագրական (CV), որը կներառի բակալավրիատի միջին որակական գնահատականը` ՄՈԳ (GPA);
Կոնտակտային հեռախոսահամար և էլ. հասցե:
Նշված մագիստրոսական ծրագիրը պետք է ներառված լինի վերը թվարկված յոթ համալսարանների ցանկում: