Գլխավոր / Հայստանի Սկսնակ Լիդերներ ծրագիր / Պայմաններ և դրույթներ
Պայմաններ և դրույթներ
Կրթաթոշակին դիմելու համար դիմորդից պահանջվում է ներկայացնել հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը.

  • Անձնական տվյալներ (անուն, ազգանուն);
  • Համալսարանի անվանումը, որտեղ դիմորդը պատրաստվում է անցնել մագիստրատուրա;
  • Պարտադիր է, որ համալսարանը լինի ծրագրում ներառված յոթ բուհերից մեկը;
  • Համալսարան ընդունված լինելու մասին հավաստող փաստթուղթ կամ վկայական, որը ցույց կտա, որ ուսանողն ընդունվելու գործընթացում է;
  • Մագիստրոսական կուրսի այն բաժնի/ֆակուլտետի անվանումը, որտեղ դիմորդն ուսանելու է;
  • Հիմնավորող նամակ, որը պետք է ներառի.
-Հիմնավորում, թե դիմորդն ինչու է ցանկանում ստանալ կրթաթոշակը;
-Որևէ փորձառություն կամ պատմություն, որտեղ դիմորդը հանդես է եկել որպես առաջնորդ և/կամ բացատրություն, թե ինչու է նա համարում, որ այս հնարավորությունը կօգնի իրեն դառնալ իր ոլորտում առաջնորդ;
  • Թարմացված ինքնակենսագրական (CV), որը կներառի բակալավրիատի միջին որակական գնահատականը` ՄՈԳ (GPA):
  • Կոնտակտային տվյալներ:
Սահմանափակումներ

Կրթաթոշակին դիմելու համար դիմորդը չպետք է լինի միաժամանակ մեկ այլ կրթաթոշակային ծրագրի շահառու:

Նախորդ տարվա ծրագրի շահառուները այս ուս․ տարվա կրթաթոշակային ծրագրին մասնակցել չեն կարող։ Վարձավճարի փոխհատուցումը շարունակելու համար նրանք պետք է պահպանեն 3․0 ՄՈԳ (GPA):

Դիմելու ընթացակարգը

  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի:
  • Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 1-ից, վերնաժամկետն է օգոստոսի 1-ը:
  • Բոլոր դիմումները քննելու է ներքին հանձնաժողովը:
  • Բոլոր մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստի միջոցով մինչև օգոստոս ամսվա ավարտը։
  • Ներքին հանձնաժողովի անդամները, որպես գնահատման վերջնական փուլ, անհատական հարցազրույց կանցկացնեն բոլոր տասը հաղթողների հետ:
Կրթաթոշակի չափը և տևողությունը

Կրթաթոշակը ներառում է մագիստրոսական ծրագրի մեկ ուսումնական տարվա համար վարձավճարի փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ:

Կրթաթոշակի երկարաձգումը կախված է ուսանողի ակադեմիական արդյունքներից, նա պետք է պահպանի իր նվազագույն՝ 3.0, միջին որակական գնահատականը (ՄՈԳ/GPA): Այն դեպքում, երբ ուսանողը դիմի կրթաթոշակի երկարաձգման համար, Ներքին հանձնաժողովը համալսարանից կխնդրի տվյալ ուսանողի առաջադիմության մասին հաշվետվություն:

Այլ նկատառումներ

  • Կրթաթոշակի համար կարող են դիմել նաև այն ուսանողները, ովքեր արդեն իսկ մագիստրոսական ծրագիր են անցնում նշված յոթ (7) բուհերից մեկում:
  • «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պարտավորվում է ապահովել մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը։ Դիմումներում նշված բոլոր տվյալները կուսումնասիրվեն Ներքին հանձնաժողովի կողմից և կպահվեն խիստ գաղտնի:
  • Արդյունքների հաղորդում. կրթաթոշակի դիմելու պահանջներին համապատասխանությունը չի երաշխավորում կրթաթոշակի շահառու դառնալը: