Հայաստանի Սկսնակ Լիդերներ
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս ընկերության մաս է կազմում:
Մեր մասին
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ- ն «Հայաստանի սկսնակ լիդերներ» նախագծով այս անգամ ևս ուսանողների կողքին է՝ կարևորելով կրթությունը։

Եթե 2025-2026 ուսումնական տարում սովորելու ես մագիստրատուրայում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ Ստացիր ուսման վարձի փոխհատուցում «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից։

Ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանողները հետագայում ցանկության դեպքում հնարավորություն կունենան միանալ «Զվարթնոց» օդանավակայանի թիմին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։
Իմանալ ավելին
547
Թվանիշ 1
Հակիրճ նկարագրություն
435
Թվանիշ 2
Հակիրճ նկարագրություն
245
Թվանիշ 3
Հակիրճ նկարագրություն
100
Թվանիշ 4
Հակիրճ նկարագրություն
Ծրագրի նկարագրությունը
Մենք հանձն ենք առել ոգեշնչել և հնարավորություն ընձեռել հայ երիտասարդ շրջանավարտներին՝ դառնալու մեր գործարար համայնքի և պետության առաջնորդներ:

Այս նպատակին հասնելու համար երիտասարդ շրջանավարտներին կտրամադրվեն ուսուցման և զարգացման հնարավորություններ՝ նպաստելու նրանց կարիերայի վաղ մեկնարկին և զարգացնելու նրանց ողջ ներուժը, որը կօգնի դառնալ եզակի առաջնորդներ:
Ներգրավվածություն

և համապատասխան
միջավայրի ստեղծում
Երիտասարդ շրջանավարտների համար հաղորդակցվելու, սովորելու և ոգեշնչվելու միջավայրի ապահովում:
Կրթաթոշակներ
կարողությունների
զարգացման համար
Սկսնակ լիդերներին կրթաթոշակի տրամադրում՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:
Միջազգային
վերապատրաստման
փորձառություն
Սովորել գործնականում․ ինտենսիվ վերապատրաստման ծրագիր, որը ներառում է միջազգային առաջադրանքների կատարում Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս ընկերությունում:
Հաճախ տրվոց հարցեր
«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:
    Հայաստանի սկսնակ լիդերներ» կրթաթոշակը ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար հատուկ մշակված ծրագիր է, որի նպատակն է զարկ տալ նրանց կարիերայի վաղ մեկնարկին և նպաստել նրանց կարողությունների ամբողջական բացահայտմանը՝ դառնալու ապագա լիդերներ մեր գործարար համայնքի և ազգի համար:
Իմանալ ավելին ›
  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի: Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 1-ից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը:
  • Բոլոր դիմումները քննելու է Ներքին հանձնաժողովը:
  • Մինչև օգոստոս ամսվա ավարտը բոլոր մասնակիցները էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվեն արդյունքների մասին։
  • Որպես գնահատման վերջնական փուլ՝ Ներքին հանձնաժողովի անդամները անհատական հարցազրույց կանցկացնեն տասը հաղթողների հետ:
Իմանալ ավելին ›
  • Հայաստանի ամերիկյան համալսարան;
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան;
  • Հայաստանում ֆրանսիական համալսարան;
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան;
  • Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան;
  • Երևանի պետական համալսարան;
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:
Իմանալ ավելին ›
    Կրթաթոշակին դիմելու համար դիմորդից պահանջվում է ուղարկել համապատասխան փաստաթղթերի փաթեթը մեկ նամակով՝ risingleadersarmenia@aia-zvartnots.aero էլ փոստին: Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը։
Իմանալ ավելին ›
    Կրթաթոշակին դիմելու համար դիմորդից պահանջվում է ներկայացնել հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը՝
  • Համալսարանի անվանումը, որտեղ դիմորդը պատրաստվում է անցնել մագիստրատուրա;
  • Համալսարան ընդունված լինելու փաստը հավաստող տեղեկանք կամ վկայական, որը կհաստատի, որ ուսանողն ընդունվելու գործընթացում է;
  • Համալսարանի անվանումը, որտեղ պատրաստվում եք սովորել մագիստրատուրա;
  • Մագիստրոսական ծրագրի անվանումը;
  • Հիմնավորող նամակ, որը պետք է ներառի.
  • → Հիմնավորում, թե ինչու եք ցանկանում ստանալ կրթաթոշակը,
    → Որևէ փորձառություն կամ պատմություն, որտեղ հանդես եք եկել որպես լիդեր և/կամ բացատրություն, թե ինչու եք համարում, որ այս հնարավորությունը կօգնի Ձեզ դառնալ ոլորտի առաջնորդ;
  • Ինքնակենսագրական (CV), որը կներառի բակալավրիատի միջին որակական գնահատականը` ՄՈԳ (GPA);
  • Կոնտակտային հեռախոսահամար և էլ. հասցե:
  • Նշված մագիստրոսական ծրագիրը պետք է ներառված լինի վերը թվարկված յոթ համալսարանների ցանկում:
Իմանալ ավելին ›