Հայաստանի Սկսնակ Լիդերներ
«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները
Մեր մասին
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ որպես «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» (Corporación América Airports) միջազգային ընկերության մաս, իր գործունեության առանցքում կարևորում է ոչ միայն ավիացիոն ենթակառուցվածքների զարգացումը, այլև ապագա սերունդների մասնագիտական ներուժի ձևավորումը։

Այս մոտեցման շրջանակում 2023 թվականից ընկերությունը Հայաստանում իրականացնում է «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի կայուն ապագային՝ ուսման և մասնագիտական զարգացման հնարավորություններ ընձեռելով բուհերի շրջանավարտներին՝ աջակցելու նրանց կրթական շարունակականությանը և ձևավորելու վաղվա առաջնորդներին։
Իմանալ ավելին
Ծրագրի նկարագրությունը

Մենք հանձն ենք առել ոգեշնչել և հնարավորություն ընձեռել հայ երիտասարդ շրջանավարտներին՝ դառնալու մեր գործարար համայնքի և պետության առաջնորդներ:

Այս նպատակին հասնելու համար երիտասարդ շրջանավարտներին կտրամադրվեն ուսուցման և զարգացման հնարավորություններ՝ նպաստելու նրանց կարիերայի վաղ մեկնարկին և զարգացնելու նրանց ողջ ներուժը, որը կօգնի դառնալ եզակի առաջնորդներ:
Ներգրավվածություն

և համապատասխան
միջավայրի ստեղծում
Երիտասարդ շրջանավարտների համար հաղորդակցվելու, սովորելու և ոգեշնչվելու միջավայրի ապահովում:
Կրթաթոշակներ
կարողությունների
զարգացման համար
Սկսնակ լիդերներին կրթաթոշակի տրամադրում՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:
Միջազգային
վերապատրաստման
փորձառություն
Սովորել գործնականում․ ինտենսիվ վերապատրաստման ծրագիր, որը ներառում է միջազգային առաջադրանքների կատարում «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս ընկերությունում:
Հաճախ տրվող հարցեր
«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները
    Հայաստանի սկսնակ լիդերներ» կրթաթոշակը ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար հատուկ մշակված ծրագիր է, որի նպատակն է զարկ տալ նրանց կարիերայի վաղ մեկնարկին և նպաստել նրանց կարողությունների ամբողջական բացահայտմանը՝ դառնալու ապագա լիդերներ մեր գործարար համայնքի և ազգի համար:
Իմանալ ավելին ›
    Կրթաթոշակի համար կարող են դիմել այն ուսանողները, ովքեր ցանկանում են շարունակել իրենց ուսումը Հայաստանի 7 բուհերից որևէ մեկի մագիստրատուրայում, ինչպես նաև այն ուսանողները, ովքեր արդեն իսկ մագիստրոսական ծրագիր են անցնում ծրագրում ներառված 7 բուհերից որևէ մեկում:
Իմանալ ավելին ›
  • Հայաստանի ամերիկյան համալսարան;
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան;
  • Հայաստանում ֆրանսիական համալսարան;
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան;
  • Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան;
  • Երևանի պետական համալսարան;
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:
Իմանալ ավելին ›
    Կրթաթոշակին դիմելու համար դիմորդից պահանջվում է ներկայացնել հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը՝
  • Համալսարանի անվանումը, որտեղ դիմորդը պատրաստվում է անցնել մագիստրատուրա;
  • Համալսարան ընդունված լինելու փաստը հավաստող տեղեկանք կամ վկայական, որը կհաստատի, որ ուսանողն ընդունվելու գործընթացում է;
  • Համալսարանի անվանումը, որտեղ պատրաստվում եք սովորել մագիստրատուրա;
  • Մագիստրոսական ծրագրի անվանումը;
  • Հիմնավորող նամակ, որը պետք է ներառի.
  • → Հիմնավորում, թե ինչու եք ցանկանում ստանալ կրթաթոշակը,
    → Որևէ փորձառություն կամ պատմություն, որտեղ հանդես եք եկել որպես լիդեր և/կամ բացատրություն, թե ինչու եք համարում, որ այս հնարավորությունը կօգնի Ձեզ դառնալ ոլորտի առաջնորդ;
  • Ինքնակենսագրական (CV), որը կներառի բակալավրիատի միջին որակական գնահատականը` ՄՈԳ (GPA);
  • Կոնտակտային հեռախոսահամար և էլ. հասցե:
  • Նշված մագիստրոսական ծրագիրը պետք է ներառված լինի վերը թվարկված յոթ համալսարանների ցանկում:
Իմանալ ավելին ›
    Կրթաթոշակին դիմելու համար դիմորդը չպետք է լինի միաժամանակ մեկ այլ կրթաթոշակային ծրագրի շահառու: Նախորդ տարվա ծրագրի շահառուները ընթացիկ ուս․ տարվա կրթաթոշակային ծրագրին մասնակցել չեն կարող։ Վարձավճարի փոխհատուցումը շարունակելու համար նրանք պետք է պահպանեն 3․0 ՄՈԳ (GPA):
Իմանալ ավելին ›