«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ- ն «Հայաստանի սկսնակ լիդերներ» նախագծով այս անգամ ևս ուսանողների կողքին է՝ կարևորելով կրթությունը։

Եթե 2024-2025 ուս․տարում սովորելու ես մագիստրատուրայում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ Ստացիր ուսման վարձի փոխհատուցում «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից։

Ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանողները հետագայում ցանկության դեպքում հնարավորություն կունենան միանալ «Զվարթնոց» օդանավակայանի թիմին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 8-ը։

Ծրագրի նկարագրությունը

Մենք հանձն ենք առել ոգեշնչել և հնարավորություն ընձեռել հայ երիտասարդ շրջանավարտներին՝ դառնալու մեր գործարար համայնքի և պետության առաջնորդներ:


Այս նպատակին հասնելու համար երիտասարդ շրջանավարտներին կտրամադրվեն ուսուցման և զարգացման հնարավորություններ՝ նպաստելու նրանց կարիերայի վաղ մեկնարկին և զարգացնելու նրանց ողջ ներուժը, որը կօգնի դառնալ եզակի առաջնորդներ:


Ծրագիրը ներառում է հետևյալը.

Ներգրավվածություն և
համապատասխան միջավայրի ստեղծում
Երիտասարդ շրջանավարտների համար հաղորդակցվելու, սովորելու և ոգեշնչվելու միջավայրի ապահովում

Կրթաթոշակներ
կարողությունների
զարգացման համար
Սկսնակ լիդերներին կրթաթոշակի տրամադրում՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները

Միջազգային վերապատրաստման փորձառություն
Սովորել գործնականում․ ինտենսիվ վերապատրաստման ծրագիր, որը ներառում է միջազգային առաջադրանքների կատարում Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս ընկերությունում
ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:

Այսպիսով, 10 ուսանող հնարավորություն կունենա շահել կրթաթոշակ, որով կհոգա 2024/25 ուսումնական տարում մագիստրոսական ծրագրի ուսման վարձավճարը Հայաստանի հետևյալ բուհերից մեկում՝

  • Հայաստանի ամերիկյան համալսարան
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • Հայաստանում ֆրանսիական համալսարան
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
  • Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
  • Երևանի պետական համալսարան
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
  • Թեկնածուները կարող են դիմել մեկ կրթաթոշակի՝
    լրացնելով առցանց դիմումի ձևը:
    Հայտերի ներկայացման ժամկետն է հուլիսի 3-ից օգոստոսի 8-ը:
  • Ներքին հանձնաժողովը կքննի բոլոր դիմումները:
  • Մինչև օգոստոս ամսվա ավարտը բոլոր մասնակիցները էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվեն՝ արդյոք շահել են կրթաթոշակը, թե ոչ:
  • Որպես գնահատման վերջնական փուլ՝ Ներքին հանձնաժողովի անդամները անհատական հարցազրույց կանցկացնեն տասը հաղթողների հետ:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի՝ լրացնելով առցանց դիմումի ձևը: Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 3-ից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 8-ը:
  • Բոլոր դիմումները քննելու է Ներքին հանձնաժողովը:
  • Մինչև օգոստոս ամսվա ավարտը բոլոր մասնակիցները էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվեն արդյունքների մասին։
  • Որպես գնահատման վերջնական փուլ՝ Ներքին հանձնաժողովի անդամները անհատական հարցազրույց կանցկացնեն տասը հաղթողների հետ:
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հիմնական դարպաս և սկսել է գործել դեռևս 1961 թվականից:

2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը: Այդ օրվանից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել օդանավակայանի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ:

Առաքելություն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը մատուցում է օդանավակայանային և կոմերցիոն բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները: Հաճախորդների պահանջները բավարարելու նպատակով` առաջարկում է իր հարմարություններին համապատասխան ենթակառուցվածք: Հիմնվելով մասնագիտացված աշխատակազմի և նորագույն տեխնոլոգիաների վրա` խթանում է ազգային զարգացումը խորը հանձնառությամբ և պատասխանատվությամբ:

Արժեքներ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր նախագծերը մշակում է անվտանգության և ամբողջականության հիմքի վրա` ազգային և միջազգային օդանավակայանային չափանիշներին խիստ համապատասխան` ի շահ ազնվության և հավատարմության: Էթիկայի և բարոյական սկզբունքներին հավատարիմ` ստանձնում է հասարակության և շրջակա միջավայրի հանդեպ պարտավորությունները սոցիալական մեծ պատասխանատվությամբ: Սպասարկման ոլորտի աշխատակազմը շարունակ ձգտում է կատարելության` գերազանցելով ներքին և միջազգային հաճախորդների սպասելիքները` բավարարելով նրանց պահանջներն ու կարիքները:

«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի մասին

2023 թվականին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ը և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն առաջին անգամ մեկնարկեցին փորձնական ծրագիր, որի նպատակն էր կրթաթոշակներ տրամադրել հայ երիտասարդներին՝ նպատակ ունենալով նպաստել հայկական մշակութային ժառանգությանը և ապագա սերունդների կրթությանը: Կարևորելով կրթությունը ծրագիրը 2024 թվականին ևս շարունակվում է՝ լինելով ուսանողների կողքին։
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

risingleadersarmenia@aia-zvartnots.aero

Yerevan, Armenia