«Հայաստանի սկսնակ լիդերներ» նախաձեռնության 2026-2027թթ. ուս. տարվա ծրագիրը պաշտոնապես բաց է
01/07/2026
«Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ այս տարի ևս ուսանողների կողքին է իր «Հայաստանի սկսնակ լիդերներ» մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագրով, որը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու իրենց առաջնորդական կարողությունները:
Ծրագրի շրջանակներում ընտրված 10 շրջանավարտներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ, Հայաստանի 7 բուհերում մագիստրոսական ծրագիր ուսանելու համար:
Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական զարգացմանը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը։