Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ / Ամփոփվել են «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի 2024–2025 ուստարվա արդյունքները

Ամփոփվել են «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի 2024–2025 ուստարվա արդյունքները

09/09/2024

Ամփոփվել է «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի հերթական փուլը, որի արդյունքում ընտրվեցին այս ուսումնական տարվա լավագույն դիմորդները՝ արժանանալով կրթաթոշակների։

Ծրագիրն ուղղված է երիտասարդ մասնագետների ակադեմիական և մասնագիտական առաջընթացին՝ նրանց ընձեռելով հնարավորություն շարունակելու ուսումը մագիստրատուրայում՝ Հայաստանի հեղինակավոր բուհերում։

Ընտրված մասնակիցները ստանում են ոչ միայն կրթության ֆինանսական աջակցություն, այլև կարևոր խթան՝ իրենց կարողությունները զարգացնելու և ապագա հաջողություններին հասնելու համար։

Շնորհավորում ենք մեր այս տարվա հաղթողներին և մաղթում արդյունավետ ուսումնառություն ու նոր ձեռքբերումներ։

Ինչպե՞ս դիմել
  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի:
Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 1-ից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը;
  • Բոլոր դիմումները քննելու է Ներքին հանձնաժողովը;
  • Մինչև օգոստոս ամսվա ավարտը բոլոր մասնակիցները էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվեն արդյունքների մասին;
  • Որպես գնահատման վերջնական փուլ՝ Ներքին հանձնաժողովի անդամները անհատական հարցազրույց կանցկացնեն տասը հաղթողների հետ;