Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ / Ներգրավվածություն և համապատասխան միջավայրի ստեղծում

«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը մեկնարկում է նոր՝ «Հայաստանի շրջանավարտների մասնագիտական զարգացման» ծրագիրը

22․09․2025

«Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության նախաձեռնությամբ «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն մեկնարկում է «Հայաստանի շրջանավարտների մասնագիտական զարգացման» ծրագիրը նախաձեռնվել է բացահայտելու միջազգային մեծ հեռանկար ունեցող ուսանողներին Հայաստանում:

«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի մաս կազմող այս ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում վերջերս ավարտած հայ շրջանավարտներին և կարիերայի սկզբնական փուլում գտնվող մասնագետներին ձեռք բերել գործնական փորձ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, որին կհաջորդի միջազգային գործուղում «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» միջազգային ցանցի ընկերություններից որևէ մեկում ՝ Արգենտինայում, Բրազիլիայում, Էկվադորում, Իտալիայում կամ Ուրուգվայում։

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները վերադառնում են Հայաստան՝ շարունակելու իրենց մասնագիտական ուղին՝ նպաստելու երկրի ավիացիայի և ենթակառուցվածքների զարգացմանը։

Ծրագիրը նախատեսված է խթանելու առաջնորդությունը, նորարարությունը և միջմշակութային համագործակցությունը՝ միաժամանակ ապահովելով համապարփակ աջակցություն՝ ներառյալ վերապատրաստում, ժամանակավոր տեղափոխման աջակցություն, մենթորություն և մրցունակ վարձատրություն։

Ծրագրի վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 31-ը:

Ինչպե՞ս դիմել
  • Ազգությամբ կամ ծագմամբ լինի հայ (բնակվելով թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում)
  • Լինի նոր շրջանավարտ կամ սկսնակ աշխատող մասնագետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Ճարտարագիտությունը, Ճարտարապետությունը կամ բիզնեսին առնչվող որևէ ոլորտ (բակալավրի, մագիստրոսի, MBA-ի կամ համարժեք աստիճանի նախապատվությամբ)
  • Ունենա ակադեմիական բարձր ցուցանիշ և առաջնորդության նախադրյալներ
  • Տիրապետի անգլերեն և հայերեն լեզուներին
  • Ուղղակիորեն ընդգրկված չլինի Ծրագրի կազմակերպչական կամ նախընտրական գործընթացներում, ինչպես նաև չհանդիսանա ընկերության աշխատող հանդիսացող անձի ընտանիքի անդամ։