Գլխավոր / Նորություններ և իրադարձություններ / Հայտնի են «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի 2025-2026 ուստարվա հաղթողները

Հայտնի են «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի 2025-2026 ուստարվա հաղթողները

01/09/2025

Գիտելիքի օրն «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ համար նշանավորվեց ևս մեկ կարևոր իրադարձությամբ. «Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 1-ին կրթաթոշակային վկայականներ հանձնվեցին ծրագրի 10 հաղթողներին:

Արդեն երեք տարի է նախաձեռնության շրջանակներում հայ երիտասարդներին տրամադրվում են մագիստրոսական ուսուցման ամբողջական կրթաթոշակներ՝ Հայաստանի յոթ առաջատար բուհերում իրենց կրթությունը շարունակելու համար:

Շնորհավորում ենք այս տարվա սկսնակ լիդերներին և մաղթում, որ ծրագիը դառնա իրենց մասնագիտական զարգացման ուղու ամուր սկիզբը:

Ինչպե՞ս դիմել
  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի:
Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 1-ից։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 1-ը;
  • Բոլոր դիմումները քննելու է Ներքին հանձնաժողովը;
  • Մինչև օգոստոս ամսվա ավարտը բոլոր մասնակիցները էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվեն արդյունքների մասին;
  • Որպես գնահատման վերջնական փուլ՝ Ներքին հանձնաժողովի անդամները անհատական հարցազրույց կանցկացնեն տասը հաղթողների հետ;