Հայտնի են «Հայաստանի սկսնակ լիդերներ» նախաձեռնության առաջին հաղթողները
31․10․2023
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն մեկնարկել է «Հայաստանի սկսնակ լիդերներ» նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով բուհերի շրջանավարտներին ընձեռել կրթության հնարավորություն, խթանել նրանց մասնագիտական զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաև լիարժեք բացահայտել նրանց ներուժը՝ ապագայում մեր երկրի և համայնքի առաջնորդներ դառնալու ճանապարհին։
Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ծրագրի առաջին հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Նախաձեռնության շրջանակում տրամադրվել է 10 ամբողջական կրթաթոշակ՝ Հայաստանի առաջատար բուհերի մագիստրատուրայում 2023-2024 ուստարում ուսանելու համար։ Տարվա հաղթողներն իրենց ուսումնառությունը շարունակելու են երեք բուհերում՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, Հայաստանի ֆրանսիական համալսարանում և Երևանի պետական համալսարանում։
Շնորհավորում ենք մեր առաջին մասնակիցներին և մաղթում հաջողություններով ու նոր ձեռքբերումներով լի ճանապարհ։