Մեկնարկում է "Հայաստանի սկսնակ լիդերներ" մագիստրոսական կրթաթոշակների տրամադրման ծրագիրը
11.07.2023
"Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա." ընկերության նախաձեռնությամբ "Արմենիա" Միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ն մեկնարկում է "Հայաստանի սկսնակ լիդերներ" ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանի ապագայի կերտմանը՝ աջակցելով կրթությամբ ու առաջնորդության ներուժով աչքի ընկնող երիտասարդներին։
Ծրագրի շրջանակներում Հայաստանի առաջատար բուհերի 10 մագիստրոս ուսանողներ կարող են ստանալ ուսումնական մեկ տարվա վարձի ամբողջական փոխհատուցում՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։
2023−2024 ուստարվա ծրագրում ներառված են 7 բուհեր:
Ծրագրի նպատակը երիտասարդ մասնագետներին կրթական հնարավորություններ ընձեռելն է՝ խթանելով նրանց մասնագիտական աճը, առաջնորդական հմտությունների զարգացումն ու ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ‑տնտեսական կյանքում։
Ծրագրի վերջնաժամկետն է օգոստոսի 11-ը: