Հայաստանի շրջանավարտների մասնագիտական զարգացման ծրագիրը նախաձեռնվել է բացահայտելու միջազգային մեծ հեռանկար ունեցող ուսանողներին Հայաստանում: Ընտրված թեկնածուներին Ծրագիրն ապահովում է մասնագիտական փորձ Հայաստանում և դրանից դուրս՝ Corporación America Airports միջազգային ցանցի ընկերություններից որևէ մեկում: Այնտեղ փորձ ձեռք բերելուց հետո մասնակիցը վերադառնում է Հայաստան՝ մասնագիտական աճն այստեղ շարունակելու:
Համապատասխանություն
Դիմելու համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցը՝
Ազգությամբ կամ ծագմամբ լինի հայ (բնակվելով թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում)
Լինի նոր շրջանավարտ կամ սկսնակ աշխատող մասնագետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են Ճարտարագիտությունը, Ճարտարապետությունը կամ բիզնեսին առնչվող որևէ ոլորտ (բակալավրի, մագիստրոսի, MBA-ի կամ համարժեք աստիճանի նախապատվությամբ)
Ունենա ակադեմիական բարձր ցուցանիշ և առաջնորդության նախադրյալներ
Տիրապետի անգլերեն և հայերեն լեզուներին
Ուղղակիորեն ընդգրկված չլինի Ծրագրի կազմակերպչական կամ նախընտրական գործընթացներում, ինչպես նաև չհանդիսանա Ընկերության աշխատող հանդիսացող անձի ընտանիքի անդամ։
Դիմելու գործընթացը
Բոլոր դիմումները պետք է ներկայացվեն Ծրագրի պաշտոնական դիմումի տեսքով՝ սահմանված ժամկետում
Դիմուը պետք է ներառի LinkedIn էջի հղում։
Ընտրված թեկնածուները կարող են հրավիրվել մասնակցելու հարցազրույցների, գնահատման կամ նախընտրական այլ միջոցառումների
Ընտրական հանձնաժողովի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման
Ծրագրի առավելությունները
Ընտրական փուլը հաղթահարած մասնակիցները՝
Հաշվառվում և գործնական պրակտիկա են անցնում Զվարթնոց միջազգային օդանավակայանում /Հայաստան/
Մինչև մեկ տարի ժամկետով գործուղվում են Հայատանից դուրս՝ CAAP միջազգային ցանցի ընկերություններից որևէ մեկը /Արգենտինա, Բրազիլիա, Էկվադոր, Իտալիա կամ Ուրուգվայ/
Վերադառնում են Հայաստան՝ աշխատանքի՝ Ընկերության բիզնես պահանջներին և մասնակցի անհատական զարգացման պլանին համապատասխան։
Ստանում են մրցունակ վարձատրություն
Աջակցություն տեղափոխության ընթացքում, որն իր մեջ ներառում է՝
Միջազգային թռիչքներ, Վիզայի աջակցություն (այդ թվում՝ վիզայի վճար), Կացություն միջազգային գործուղման ընթացքում, Կացության սկզբնական փուլի նպաստ /անհրաժեշտության դեպքում/
Շարունակական մենթորինգ և մասնագիտական զարգացման հնարավություններ
Նշում՝ վերոնշյալ առավելություններից զատ անհատական ծախսերը /հանգստի ուղևորություն, անձնական գնումներ և այլն/ իրականացվում են մասնակցի միջոցներով: