ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՍԿՍՆԱԿ ԼԻԴԵՐՆԵՐ
«Հայաստանի սկսնակ լիդերներ»-ը Էռնեկյան ընտանիքի շարունակական ներդրումային ծրագրերից է Հայաստանի երիտասարդության համար: Մեր բազմակողմանի ծրագիրը ընձեռում է ուսման լայն հնարավորություններ, ապահովում համապատասխան միջավայր, ներգրավվածություն և միջազգային փորձառություն:

Որպես առաջին քայլ՝ այս տարի մենք որոշեցինք 10 կրթաթոշակ տրամադրել 2023/2024 ուսումնական տարվա համար 10 ուսանողների, ովքեր հնարավորություն ունեին ընտրել ցանկացած մագիստրոսական ծրագիր Հայաստանի լավագույն 7 բուհերից մեկում։

Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Երևանի պետական համալսարանին, Հայաստանի ամերիկյան համալսարանին, Հայաստանում ֆրանսիական համալսարանին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին այս նախագծում համագործակցության համար:

Մեր նպատակն էր կրթության հնարավորություն ընձեռել այն ուսանողներին, ովքեր բացառիկ են ոչ միայն ակադեմիական ոլորտում, այլև մեր հասարակության բարեփոխման գործում իրենց նվիրվածությամբ:

Մասնակցելու համար խնդրեցինք ուսանողներին գրել մոտիվացիոն նամակ, որում նրանք ոչ միայն հիմնավորում էին, թե ինչու են ցանկանում շարունակել իրենց կրթությունը, այլև պատմում էին որևէ պատմություն այն մասին, թե ինչ ներդրում են ունեցել հասարակության կյանքում կամ ինչ բարեփոխումներ կցանկանային կատարել Հայաստանում։

Ստացանք ավելի քան 100 դիմում՝ 100-ից ավելի ոգեշնչող պատմություններ երիտասարդներից, որոնք ներկայացնում էին տարբեր տարածաշրջաններ, մշակույթներ, ունեին տարբեր մասնագիտություններ և նախապատմություններ: Նրանց մոտիվացիոն նամակներում արտացոլված էին ոչ միայն իրենց ինքնազարգացման մտադրությունները, այլև իրենց նպատակները՝ դառնալ հասարակության բարեփոխումների խթան:

Ծրագրի այս փուլն ամփոփելու նպատակով հոկտեմբերի 31-ին կազմակերպեցինք Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հաղթող ուսանողների մրցանակաբաշխությունը:
Ծրագրի նկարագրությունը

Մենք հանձն ենք առել ոգեշնչել և հնարավորություն ընձեռել հայ երիտասարդ շրջանավարտներին՝ դառնալու մեր գործարար համայնքի և պետության առաջնորդներ:


Այս նպատակին հասնելու համար երիտասարդ շրջանավարտներին կտրամադրվեն ուսուցման և զարգացման հնարավորություններ՝ նպաստելու նրանց կարիերայի վաղ մեկնարկին և զարգացնելու նրանց ողջ ներուժը, որը կօգնի դառնալ եզակի առաջնորդներ:


Ծրագիրը ներառում է հետևյալը.

Ներգրավվածություն և
համապատասխան միջավայրի ստեղծում
Երիտասարդ շրջանավարտների համար հաղորդակցվելու, սովորելու և ոգեշնչվելու միջավայրի ապահովում

Կրթաթոշակներ
կարողությունների
զարգացման համար
Սկսնակ լիդերներին կրթաթոշակի տրամադրում՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները

Միջազգային վերապատրաստման փորձառություն
Սովորել գործնականում․ ինտենսիվ վերապատրաստման ծրագիր, որը ներառում է միջազգային առաջադրանքների կատարում Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս ընկերությունում
ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:

Այսպիսով, 10 ուսանող հնարավորություն կունենա շահել կրթաթոշակը, որով կհոգա 2023/24 ուսումնական տարում մագիստրոսական ծրագրի ուսման վարձավճարը Հայաստանի հետևյալ բուհերից մեկում՝


  • Հայաստանի ամերիկյան համալսարան
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • Հայաստանում ֆրանսիական համալսարան
  • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
  • Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
  • Երևանի պետական համալսարան
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի՝ լրացնելով առցանց դիմումի ձևը: Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 14-ից։ Հայտերի ընդունման վերնաժամկետն է օգոստոսի 25-ը:
  • Բոլոր դիմումները քննելու է Ներքին հանձնաժողովը:
  • Մինչև օգոստոս ամսվա ավարտը բոլոր մասնակիցները էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվեն արդյունքների մասին։
  • Որպես գնահատման վերջնական փուլ՝ Ներքին հանձնաժողովի անդամները անհատական հարցազրույց կանցկացնեն տասը հաղթողների հետ:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ
  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի՝ լրացնելով առցանց դիմումի ձևը: Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 14-ից։ Հայտերի ընդունման վերնաժամկետն է օգոստոսի 25-ը:
  • Բոլոր դիմումները քննելու է ներքին հանձնաժողովը:
  • Բոլոր մասնակիցները արդյունքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով մինչև օգոստոսի վերջ։
  • Ներքին հանձնաժողովի անդամները, որպես գնահատման վերջնական փուլ, անհատական հարցազրույց կանցկացնեն բոլոր տասը հաղթողների հետ:
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության հիմնական դարպաս և սկսել է գործել դեռևս 1961 թվականից:

2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը: Այդ օրվանից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել օդանավակայանի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ:

Առաքելություն

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը մատուցում է օդանավակայանային և կոմերցիոն բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները: Հաճախորդների պահանջները բավարարելու նպատակով` առաջարկում է իր հարմարություններին համապատասխան ենթակառուցվածք: Հիմնվելով մասնագիտացված աշխատակազմի և նորագույն տեխնոլոգիաների վրա` խթանում է ազգային զարգացումը խորը հանձնառությամբ և պատասխանատվությամբ:

Արժեքներ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր նախագծերը մշակում է անվտանգության և ամբողջականության հիմքի վրա` ազգային և միջազգային օդանավակայանային չափանիշներին խիստ համապատասխան` ի շահ ազնվության և հավատարմության: Էթիկայի և բարոյական սկզբունքներին հավատարիմ` ստանձնում է հասարակության և շրջակա միջավայրի հանդեպ պարտավորությունները սոցիալական մեծ պատասխանատվությամբ: Սպասարկման ոլորտի աշխատակազմը շարունակ ձգտում է կատարելության` գերազանցելով ներքին և միջազգային հաճախորդների սպասելիքները` բավարարելով նրանց պահանջներն ու կարիքները:

«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագրի մասին

2023 թվականին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ը և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն առաջին անգամ մեկնարկում են փորձնական ծրագիր, որի նպատակն է կրթաթոշակներ տրամադրել հայ երիտասարդներին՝ նպատակ ունենալով նպաստել հայկական մշակութային ժառանգությանը և ապագա սերունդների կրթությանը:
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

risingleadersarmenia@aia-zvartnots.aero

Yerevan, Armenia