ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Պահանջներ

Կրթաթոշակին դիմելու համար դիմորդից պահանջվում է լրացնել առցանց դիմումի ձևը՝ տրամադրելով հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը՝

  • Անձնական տվյալներ (անուն, ազգանուն)
  • Համալսարանի անվանումը, որտեղ դիմորդը պատրաստվում է անցնել մագիստրատուրա 2024/25 ուսումնական տարում:
*Պարտադիր է, որ համալսարանը լինի հայտում նշված յոթից որևէ մեկը:
  • Համալսարան ընդունված լինելու մասին հավաստող փաստթուղթ կամ վկայական, որը ցույց կտա, որ ուսանողը ընդունվելու գործընթացում է:
  • Մագիստրոսական կուրսի այն բաժնի/ֆակուլտետի անվանումը, որտեղ դիմորդը ուսանելու է 2024/25 ուստարում:
*Նշված բաժինը/ֆակուլտետը պետք է առկա լինի թվարկված յոթ համալսարաններից որևէ մեկի ցանկում:
  • Հիմնավորող նամակ, որը պետք է ներառի.
1․ Հիմնավորում, թե դիմորդն ինչու է ցանկանում ստանալ կրթաթոշակը:
2․ Որևէ փորձառություն կամ պատմություն, որում դիմորդը հանդես է եկել որպես առաջնորդ և/կամ բացատրություն, թե ինչու է նա համարում, որ այս հնարավորությունը կօգնի իրեն դառնալ իր ոլորտում առաջնորդ:
  • Թարմացված ինքնակենսագրական (CV), որը կներառի բակալավրիատի միջին որակական գնահատականը` ՄՈԳ (GPA):
  • Կոնտակտային հեռախոսահամար
  • էլ-փոստի հասցե:

Սահմանափակումներ

Կրթաթոշակին դիմելու համար դիմորդը չպետք է լինի միաժամանակ մեկ այլ կրթաթոշակային ծրագրի շահառու:

Նախորդ տարվա (2023-2024) ծրագրի շահառուները այս ուս․ տարվա (2024-2025) կրթաթոշակային ծրագրին մասնակցել չեն կարող։ Վարձավճարի փոխհատուցումը շարունակելու համար նրանք պետք է պահպանեն 3․0 ՄՈԳ (GPA):


Դիմելու ընթացակարգը

  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի՝ լրացնելով առցանց դիմումի ձևը:
*Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 3-ից։ Հայտերի ընդունման վերնաժամկետն է օգոստոսի 8-ը:
  • Բոլոր դիմումները քննելու է ներքին հանձնաժողովը:
  • Բոլոր մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստի միջոցով մինչև օգոստոս ամսվա ավարտը։
  • Ներքին հանձնաժողովի անդամները, որպես գնահատման վերջնական փուլ, անհատական հարցազրույց կանցկացնեն բոլոր տասը հաղթողների հետ:

Կրթաթոշակի չափը և տևողությունը

Կրթաթոշակը ներառում է մագիստրոսական ծրագրի մեկ ուսումնական տարվա համար վարձավճարի փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ: Երբ պարզ դառնա, թե ովքեր են կրթաթոշակի տասը (10) շահառուները, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ուղիղ կապ կհաստատի համապատասխան համալսարանների հետ, որպեսզի կազմակերպի վճարումը:

* Կրթաթոշակի երկարաձգումը կախված է ուսանողի ակադեմիական արդյունքներից, ով պետք է պահպանի իր նվազագույն՝ 3.0, միջին որակական գնահատականը (ՄՈԳ/GPA): Այն դեպքում, երբ ուսանողը դիմի կրթաթոշակի երկարաձգման համար, Ներքին հանձնաժողովը համալսարանից կխնդրի տվյալ ուսանողի առաջադիմության մասին հաշվետվություն:

Այլ նկատառումներ

  • Կրթաթոշակները կտրամադրվեն լիդերի որակներ ունեցող այն ուսանողներին, ովքեր ցանկանում են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում՝ Հայաստանի՝ հայտում նշված 7 (յոթ) բուհերից որևէ մեկում:
  • Կրթաթոշակի համար կարող են դիմել նաև այն ուսանողները, ովքեր արդեն իսկ մագիստրոսական ծրագիր են անցնում նշված յոթ (7) բուհերից մեկում:
  • «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պարտավորվում է ապահովել մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը։ Դիմումներում նշված բոլոր տվյալները կուսումնասիրվեն Ներքին հանձնաժողովի կողմից և կպահվեն խիստ գաղտնի:
  • Արդյունքների հաղորդում. կրթաթոշակի դիմելու պահանջներին համապատասխանությունը չի երաշխավորում կրթաթոշակի շահառու դառնալը:
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

risingleadersarmenia@aia-zvartnots.aero

Yerevan, Armenia