Կրթաթոշակին դիմելու համար դիմորդից պահանջվում է մեկ նամակով ներկայացնել հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը, ուղարկելով risingleadersarmenia@aia-zvartnots.aero էլ հասցեին:
Անձնական տվյալներ (անուն, ազգանուն)
Համալսարանի անվանումը, որտեղ դիմորդը պատրաստվում է անցնել մագիստրատուրա 2025/26 ուսումնական տարում:
Պարտադիր է, որ համալսարանը լինի հայտում նշված յոթից որևէ մեկը:
Համալսարան ընդունված լինելու մասին հավաստող փաստթուղթ կամ վկայական, որը ցույց կտա, որ ուսանողը ընդունվելու գործընթացում է:
Մագիստրոսական կուրսի այն բաժնի/ֆակուլտետի անվանումը, որտեղ դիմորդը ուսանելու է 2025/26 ուստարում:
Նշված բաժինը/ֆակուլտետը պետք է առկա լինի թվարկված յոթ համալսարաններից որևէ մեկի ցանկում:
Հիմնավորող նամակ, որը պետք է ներառի.
1․ Հիմնավորում, թե դիմորդն ինչու է ցանկանում ստանալ կրթաթոշակը: 2․ Որևէ փորձառություն կամ պատմություն, որում դիմորդը հանդես է եկել որպես առաջնորդ և/կամ բացատրություն, թե ինչու է նա համարում, որ այս հնարավորությունը կօգնի իրեն դառնալ իր ոլորտում առաջնորդ:
Թարմացված ինքնակենսագրական (CV), որը կներառի բակալավրիատի միջին որակական գնահատականը` ՄՈԳ (GPA):
Կոնտակտային հեռախոսահամար
էլ-փոստի հասցե:
Սահմանափակումներ
Կրթաթոշակին դիմելու համար դիմորդը չպետք է լինի միաժամանակ մեկ այլ կրթաթոշակային ծրագրի շահառու:
Նախորդ տարվա (2024-2025) ծրագրի շահառուները այս ուս․ տարվա (2025-2026) կրթաթոշակային ծրագրին մասնակցել չեն կարող։ Վարձավճարի փոխհատուցումը շարունակելու համար նրանք պետք է պահպանեն 3․0 ՄՈԳ (GPA): Դիմելու ընթացակարգը
Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ կրթաթոշակի՝ փաստաթղթերի փաթեթն ուղարկելով risingleadersarmenia@aia-zvartnots.aero էլ հասցեին, մեկ էլ. նամակով:
Հայտերն ընդունվում են սկսած հուլիսի 1-ից։ Հայտերի ընդունման վերնաժամկետն է օգոստոսի 8-ը:
Բոլոր դիմումները քննելու է ներքին հանձնաժողովը:
Բոլոր մասնակիցները կտեղեկացվեն արդյունքների մասին էլեկտրոնային փոստի միջոցով մինչև օգոստոս ամսվա ավարտը։
Ներքին հանձնաժողովի անդամները, որպես գնահատման վերջնական փուլ, անհատական հարցազրույց կանցկացնեն բոլոր տասը հաղթողների հետ:
Կրթաթոշակի չափը և տևողությունը
Կրթաթոշակը ներառում է մագիստրոսական ծրագրի մեկ ուսումնական տարվա համար վարձավճարի փոխհատուցում՝ երկարաձգման հնարավորությամբ: Երբ պարզ դառնա, թե ովքեր են կրթաթոշակի տասը (10) շահառուները, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ուղիղ կապ կհաստատի համապատասխան համալսարանների հետ, որպեսզի կազմակերպի վճարումը:
Կրթաթոշակի երկարաձգումը կախված է ուսանողի ակադեմիական արդյունքներից, ով պետք է պահպանի իր նվազագույն՝ 3.0, միջին որակական գնահատականը (ՄՈԳ/GPA): Այն դեպքում, երբ ուսանողը դիմի կրթաթոշակի երկարաձգման համար, Ներքին հանձնաժողովը համալսարանից կխնդրի տվյալ ուսանողի առաջադիմության մասին հաշվետվություն:
Այլ նկատառումներ
Կրթաթոշակները կտրամադրվեն լիդերի որակներ ունեցող այն ուսանողներին, ովքեր ցանկանում են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում՝ Հայաստանի՝ հայտում նշված 7 (յոթ) բուհերից որևէ մեկում:
Կրթաթոշակի համար կարող են դիմել նաև այն ուսանողները, ովքեր արդեն իսկ մագիստրոսական ծրագիր են անցնում նշված յոթ (7) բուհերից մեկում:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պարտավորվում է ապահովել մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը։ Դիմումներում նշված բոլոր տվյալները կուսումնասիրվեն Ներքին հանձնաժողովի կողմից և կպահվեն խիստ գաղտնի: